News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ ցուցակը գլխավորելու է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Ցուցակում երրորդ համարը լինելու եմ, ընդգրկված են լինելու նաեւ Սարգիս Մադաթյանը, հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, «Ելք» դաշինքից ավագանու նախկին անդամ Տիգրան Տեր Մարգարյանը։ Կարծում եմ՝ այս պահին առաջադրված ֆավորիտ թեկնածուներից Արամ Զեյնալյանը միակն է, որն ունի հստակ անցած ճանապարհ։ Օդից կամ այլ ոլորտից չի եկել ու հայտնվել քաղաքականության մեջ։ Արտակ Զեյնալյանը միակ թեկնածուն է, որն ունի կենսագրություն»,- ասաց Խաչատրյանը։

Անի Խաչատրյանը նշեց, որ վերաբերմունք չունի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջադրման վերաբերյալ։

«Ես իմ կարծիքը Հայկ Մարության քաղաքապետի մասին հայտնել եմ 4 տարի շարունակ ավագանու դահլիճից։ Իմ վերաբերմունքն այսքանով ասված է։ Կարելի է ասել՝ շանսեր ունեն բոլոր ուժերը, եթե լինի առողջ մրցակցություն։ Լիահույս եմ ՝ Հայկ Մարությանն իր սովորության համաձայն հասարակությանը կրկին սեւերի եւ սպիտակների չի բաժանի ու կգնա առողջ մրցակցության»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչեւ օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երեւանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։

Մինչ օրս Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան) կուսակցությունները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ