News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ի հերթական նիստում ընդունել է «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու մասին» որոշումը։ Այն ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում իրականացնի։ Բաշխումն իրականացվում է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների միջև՝ ըստ իրենց ունեցած մանդատների համամասնության։

Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315 նախագահ, 315 քարտուղար

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 129 նախագահ, 129 քարտուղար

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 31 նախագահ, 31 քարտուղար

Որոշման հաստատված հավելվածով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը` մինչև ժամը 18.00-ն: Ընդգծենք, որ ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն ունեն միայն խորհրդարանում ներկայացված խմբակցությունները և ԸԸՀ-ները, հետևաբար ՏԸՀ անդամ նշանակվելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել վերոնշյալ սուբյեկտներին և ոչ թե ԿԸՀ-ին։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը նախապատվության քվեակարգով համալրեց։ Ըստ Արմեն Սմբատյանի, հանձնաժողովը սահմանված ժամկետում 5 դիմում է ստացել։ Բոլոր հինգ թեկնածուներն էլ բավարարել են Ընտրական օրենսգրքով սահմանված ԸԸՀ անդամ նշանակվելու չափանիշներին։ Հանձնաժողովը թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնում ընտրեց Նելլի Շառոյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ