News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ այս պահին ընթանում է երրորդ նախագահի հարցաքննությունը:

«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետեւ դատաքննության ողջ ընթացքը հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, եւ նա ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել: Ես անկեղծ ասած ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որպեսզի այդպիսի ցուցմունք տա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ շաբաթ գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ. 48 հրդեհ, 6 փլուզում, 12 ինքնասպանության փորձ
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները…
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Բիշիմբաևը կնոջ սպանության համար 24 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով...
Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են. փաստաբան
Ճնշումներ որ կան  բոլոր դատավորների նկատմամբ, հաստատվել է վաղուց՝ Նարեկի ու Վազգենի կալանքը և ընդհանրապես այն, որ այս գործը գոյություն ունի մինչև հիմա...
Վնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին ու փախել
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով նիստն ավարտվեց․ դատավորը ինքնաբացարկ ներկայացրեց
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով դատավոր․․․
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի գործի շրջանակներում «1896» ռեստորանը ապօրինի կապարակնքվել է եւ մինչ օրս փակ է. փաստաբան
Հարկ է նկատել, որ «1896» ռեստորանում տեղի ունեցած «դեպքից» հետո քննիչը կատարել է ռեստորանի՝ որպես դեպքի վայրի զննությունը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ