News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 15-ից կսկսվեն վաճառվել Հայաստանում դեկտեմբերի 2-3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերը, որոնց արժեքը կլինի 1000-ից մինչեւ 20 հազար դրամ եւ ավելի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` ասաց  «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր կայացել է «Մանկական եվրատեսիլ 2011-ի» մասնակից երկրների պատվիրակության ղեկավարների ժողովը, որի ժամանակ քննարկել են մրցույթին առնչվող հարցերը:

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 երկիր, Ադրբեջանը եւ Թուրքիան հայտ չեն ներկայացրել: Պատվիրակությունների ղեկավարների ժողովին կայացած վիճակահանության համաձայն` Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Դալիթան, կերգի 4-րդ համարի ներքո, մրցույթը կբացի Ռուսաստանը, իսկ Բելգիան կերգի վերջում: Քվեարկության ձեւաչափը մնացել է նույնը` 50/50` հեռուստադիտողները եւ ժյուրին, միայն թե քվեարկությունը լինելու է միայն ելույթներից հետո:

NEWS.am-ի հարցին, թե հայտնի՞ է, թե ովքեր են վարելու  «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը, Գոհար Գասպարյանը պատասխանեց, որ կան թեկնածուներ, որոնց շարքում է նաեւ ինքը, Գարիկ Մարտիրոսյանը եւ այլք, բայց վարողների անունները հայտնի կլինեն ավելի ուշ:

«Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ արդեն եվրատեսիլյան տրամադրությունը սավառնում է Երեւանում, կարելի է տեսնել պաստառները, դրանից բացի` մրցույթին նախորդելու են մի շարք միջոցառումներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը գրավել էր առաջին տեղը՝ իր «Մայրիկ» երգով: «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի սպորտային դահլիճում: Հայաստանը կներկայացնի փոքրիկ Դալիթան` իր Welcome to Armenia երգով: Նա սեպտեմբերի 17-ին հաղթող է ճանաչվել մրցույթի մասնակիցների ընտրական փուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ