News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դիվանագիտական հրապարակայնության հանդեպ ամենայն պրոֆեսիոնալ հարգանքով հանդերձ՝ ես, այնուամենայնիվ, խորհուրդ կտայի Ուկրաինայում բարեկամական Ադրբեջանի դեսպան Մարդալիեւին ավելի զուսպ լինել «Ռուսաստանի ագրեսիայի» մասին արտահայտություններում։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի սենատոր Գրիգորի Կարասինը։

«Նրա տեղեկությունները «Ուկրաինային  ֆինանսական, հումանիտար եւ այլ օգնության քաղաքական պարտավորությունների» մասին լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն»,- ընդգծել է Կարասինը։

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիեւը մինչ այդ հանդիպել էր Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Բոգդան Դրապյատիի հետ։

Մարդալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը լիովին աջակցում է Ուկրաինային եւ հետագայում կօգնի նրան։ Արդբեջանի դեսպանը պատմել է աջակցության մի քանի ուղղությունների մասին՝ ուկրաինացի տղաների բժշկա-հոգեբանական վերականգնում, զինվորականների վերականգնում, օգնություն էներգետիկայի ոլորտում եւ հետպատերազմյան վերականգնում։ Քննարկվել է նաեւ թրենինգների անցկացումը փորձի փոխանակման համար հումանիտար ականազերծման ոլորտում։

Հանդիպման ավարտին Մարդալիեւը հայտարարել է օգնության նոր փաթեթի մասին։ Դրանում կներառվի մեքենայացված ականազերծման մեքենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ