News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երեւանում։

Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։

«Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Աշխատել էր նաեւ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին կազմակերպությունից։

Ամալյան Արեւմտյան Հայաստան էր ուղեւորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Նշենք, որ նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի դին վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը...
Ադրբեջանը պահանջում է Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման վայր նշել ոչ թե Արցախը, այլ Ադրբեջանը
Ադրբեջանը 2-րդ անգամ է թույլատրել Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, ապա կրկին արգելել...
Արդյոք իմ աղջկա դին պիտի դառնա ինչ որ ճղճիմ քաղաքական հարց. Արցախցի Հելենի  մոր բաց նամակը՝ Փաշինյանին և Միրզոյանին
Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականություները, ստեղծված...
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից...
Գյումրի-Երեւան ավտովթարից վիրավորված երիտասարդը մահացել է. նա նույն վթարից մահացած 24-ամյա Ամալյայի նշանածն էր
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին...
Շիրակի ողբերգական վթարի հետեւանքով 6 տուժածներից մեկը դուրս է գրվել, մնացածը շարունակում են բուժումը
1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել…
Ամենաշատ