News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Արևմուտքը փորձում է տարաձայնություններ մտցնել պետությունների միությունների մեջ, պոկել միմյանցից երկրները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՝Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XI կոնֆերանսում, հայտնում է БЕЛТА-ն։

«Նման ձգտումների շրջանակում մեր դաշնակիցներին առաջարկվում են համագործակցության տարբեր այլընտրանքային ձևաչափեր, տնտեսական և ֆինանսական նախապատվություններ: Պետք չէ զարմանալ, թե ինչու է Բելառուսը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից և ձգտում միանալ ՇՀԿ-ին և ԲՐԻԿՍ-ին։ Մենք պարզապես այդ կազմակերպություններում տեսնում ենք ժողովուրդների համախմբման միջոցով անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ։

Չեմ կրկնի, թե երկարաժամկետ հեռանկարում որքան վտանգավոր է միասնության խախտումը ԱՊՀ, ՀԱՊԿ, ՇՀԿ ձևաչափերում։ Աշխարհում առկա իրավիճակը կասկած չի թողնում, որ մենք պետք է միասին մնանք: Ակնհայտ է, որ միայն նրանք, ովքեր կմնան միասնական, կկարողանան նվազագույն ցնցումներով անցնել նոր աշխարհակարգի ձևավորման դժվարին փուլը։ Այդ իսկ պատճառով մենք ավելի ու ավելի ենք խոսում ինտեգրման խորացման անհրաժեշտության մասին»,- ասաց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Չպետք է մի ուղղությամբ խորացնել համագործակցությունը՝ մյուսի հաշվին»․ Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերության սառեցման մասին
Պարզապես ՀՀ զինված ուժերը այն ձեռք են բերել հնարավորության շրջանակներում․․․
Բելառուսի ԱԳՆ. Հայաստանից ոչ մի ծանուցում չենք ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
Նրա խոսքով, բելառուսական կողմը ակնկալում է կառուցողական համագործակցություն Երևանի հետ ապագայում եւս...
ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք բացատրություններ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցությունը սառեցնելու՝ Փաշինյանի հայտարարության հետ կապված
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է...
Սուտ են ասում, թե ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. մեզ առաջարկվել է փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում. փորձագետ
ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը...
ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում. Ստեփան Դանիելյան
Եզրակացությունը մեկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են…
Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին. Պեսկով
Պեսկովը նշել է, որ այս դեպքում շատ կարեւոր է հասկանալ մանրամասները...
Ամենաշատ