News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Դուբլինում 1:2 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին եւ 17 միավորով մնաց B խմբի երրորդ տեղում (ֆոտոռեպորտաժ):

Իսպանացի Իտուրալդե Գոնսալերի չափազանց վիճարկելի մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականն առաջադրանքը կատարել չկարողացավ: Արդեն 27-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարը համարեց, որ տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել Ռոման Բերեզովսկին: Նա վերջին հույսի խախտման համար ստացավ կարմիր քարտ եւ հեռացվեց: Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստ Արսեն Պետրոսյանը:

Առաջին խաղակեսի վերջում, 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը, փորձելով գնդակը դուրս բերել անկյունային, դարձավ ինքնագոլի հեղինակ:

60-րդ րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը:

Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1:

81-րդ րոպեին Կարլեն Մկրտչյանին դեմքին արմունկով հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ Քեւին Դոյլը եւ Իռլանդիայի հավաքականը եւս մնաց տասը ֆուտբոլիստներով:

Սակայն փոխել հաշիվը Հայաստանի հավաքականը չկարողացավ, իսկ Իռլանդիային անհրաժեշտ էր ընդամենը ոչ ոքի:

Իռլանդիա - Հայաստան` 2:1 (1:0)

Ալեքսանյան, 43 - ինքնագոլ (1:0), Դան, 60 (2:0) - Մխիթարյան, 62 (2:1)

Իռլանդիա. Գիվեն, Սենթ-Լեջեր, Քելլի, Օ`Շի, Դան, Ուիլան (Ֆահի, 76), Մաքգիդի (Հանթ, 68), Էնդրյուս, Դոյլ, Քոքս (Ուոլթերս, 80), Դաֆ

Հայաստան. Բերեզովսկի, Հովսեփյան, Մկոյան, Ալեքսանյան, Հայրապետյան, Մկրտչյան, Պիզելի (Մանուչարյան, 53), Մալաքյան (Պետրոսյան, 28), Մխիթարյան, Ղազարյան (Սարկիսով, 63), Մովսիսյան

Զգուշացումներ. Քելլի, 13, Պետրոսյան, 44, Էնդրյուս, 61, Ալեքսանյան, 64, Մաքգիդի, 65, Դոյլ, 69, Հանտ, 84

Հեռացումներ. Բերեզովսկի, 27, Դոյլ, 81.

Մրցավար. Իտուրալդե Գոնսալես (Իսպանիա)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ