News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով 1994թ.-ից մայիսի 12-ից մինչեւ 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերում մահացած, անհայտ կորած եւ բռնությունների ենթարկված անձանց ցանկը:

Նախաձեռնող խումբը, մասնավորապես, խնդրում է հայտնել այդ ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մահացած, անհայտ կորած եւ բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ` անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու եւ խեղվելու հանգամանքներն ու պատճառները,

կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ` պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը,

դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված եւ պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.

առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.

օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են  ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.

ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ` տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը,

ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող` պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Բանակն իրականում» խումբը, որին անդամակցում է շուրջ 200 օգտագործող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ