News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հայտարարել է, որ իր երկիրը եւ Իրանն անհամբերությամբ սպասում են եղբայրության, փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների «նոր գլխի բացմանը, տեղեկացրել է Mehr-ը։

Հինգշաբթի իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անձնական հանդիպումից հետո, բին Ֆարհանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է բարելավել հարաբերություններն Իրանի հետ։

Նա հայտարարել է, որ իրենց հանդիպումը նվիրված էր երկողմ կապերի ընդլայնմանը տարբեր ոլորտներում։

Բին Ֆարհանը նաեւ հայտարարել է, որ երկկողմ կապերի ընդլայնման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման շրջանակում երկու երկրները նորից բացել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ընդգծելով անվտանգության եւ տնտեսության ոլորտներում մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը՝ բին Ֆարհանը տեղեկացրել է, որ ինքը եւ Ամիր Աբդոլահիանը քննարկել են հետագա բանակցությունների անհրաժեշտությունը։

Նա նաեւ հիշատակել է Սալման թագավորի՝ նախագահ Ռաիսիին արված հրավերը՝ այցելելու Էր Ռիադ, նշելով, որ  Սաուդյան Արաբիան սպասում է Իրանի նախագահի այցին առաջիկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ