News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Իրանի հետախուզության նախարարությունը ուրբաթ հայտարարել է, որ հետախուզության ուժերով կալանավորվել է ԻԼԻՊ (որը պատասխանատու է վերջերս Շահ-Չերաղ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության համար) ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը, տեղեկացրել է Mehr-ը։

Հետախուզության նախարարության հայտարարությունում նշվել է, որ բազմաթիվ ահաբեկչական փորձերը կասեցվել են հետախուզության եւ անվտանգության ուժերի միջոցով Շահ-Չերաղի անցած տարվա ահաբեկչությունից առաջ, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը։

«Գործողությունների շարքի ընթացքում, կապված անցած տարվա միջադեպի հետ, ձերբակալվել են 26 թանկֆիրի տարրեր, որոնցից բոլոր չէ, որ իրանցի էին, կամ Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ»,- նշվել է հաղորդագրությունում։

Նախարարությունը տեղեկացրել է, որ առաջին եւ երկրորդ ահաբեկչությունների ընթացքում սրբատեղիում սպանվել կամ ձերբակալվել է 196 թանկֆիրի ահաբեկիչ։

Հայտարարությունում նաեւ նշվել է, որ վերջին հարձակման գլխավոր կատարողը Տաջիկստանի քաղաքացի էր, ինչպես եւ 2022-ի հարձակման ժամանակ։

«Իրան մտնելու համար նա անցել էր Տաջիկստանով, Թուրքիայով եւ Պակիստանով, հետո պատրաստվել էր Աֆղանստանի Բադահշան նահանգում եւ անլեգալ մտել էր երկիր արեւելյան սահմաններից»,- նշվել է նախարարության հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ում նախազգուշացրել են Սուրբ Ծննդյան տոներին «ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկի» մասին
Սակայն, նա մանրամասներ չի հայտնել, թե ինչ տեղեկություն կարող է հիմք լինել իր նախազգուշացման համար...
Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքի կասկածով տղամարդ է ձերբակալվել
Նա հայտարարեց, որ ցանկանում էր հարձակումներ իրականացնել Սուրբ Ծննդյան ժամանակահատվածում
Գերմանացի իրավապահները հայտնել են երկրում ահաբեկչակության բարձր ռիսկի մասին 
BfV-ն նշում է, որ հարձակումների վտանգը կարող է ծագել աջ ծայրահեղականներից, ովքեր...
Վեց մարդ տուժել եւ մեկը մահացել է Երուսաղեմում ահաբեկչության հետեւանքով
Հինգշաբթի առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմում...
Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակիցը, ով մեղադրվում էր ահաբեկչության մեջ, ազատ է արձակվել բանտից
Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզը, ով աշխատել է Ստամբուլի հյուպատոսությունում որպես թմրանյութերի դեմ պայքարի գործակալության հետ կապի սպա, ձերբակալվել է 2017 թվականին...
Պեսկով. ՀԱՊԿ-ը պայքարում է ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ
Կազմակերպության պետություններում աշխատում են հավաքագրողներ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ