News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Մոր կողմից՝ երեխային կտտանքների ենթարկելու տեսանյութում երեւացող աղջիկներից մեկը մի քանի ամիս բնակություն է հաստատել է «Հայ օգնության ֆոնդում»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։

Երեխան հիմնադրամի ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ հայտնի է դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից։ Սեռական բռնության փաստը պարզվել է, երբ երբ երեխայի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։

«Այդ ժամանակ արդեն իսկ երեխաները ցերեկները «Կարիտաս» էին հաճախում, մեզ այնտեղից ասացին, որ ճիշտ կլինի երեխան տեղափոխվի մեզ մոտ, որովհետեւ բռնարարը, ճիշտ է, ընտանիքից հեռացված էր, սակայն մայրը չէր աջակցում երեխային, չի համագործակցում իրավապահ մարմինների հետ։ Մայրը հերքել էր, ասել էր՝ ամուսինս նման բան չի արել, ընտանիքիս զրկել եք կերակրողից եւ այլն։ Աղջիկը մեզ պատմում էր, որ ոչ միայն իր, այլեւ քրոջն է բռնության ենթարկել», - ասաց նա։

Անտոնյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց երեխան կարոտել էր ընտանիքին, ցանկանում էր վերադառնալ։ Նրա խոսքով՝ դա ընդունված վարքագիծ է, որովհետեւ երեխաները կարոտում են անգամ բռնարար ընտանիքներին։ Հարցի քննարկման համար փետրվարի 2-ին հրավիրվում է ժողով, որին մասնակցում են Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ոստիկանության ներկայացուցիչները։ Հիմնադրամի դիրքորոշումը լինում է այն, որ ոչ միայն տվյալ երեխան, այլեւ մյուսները պետք է հեռացվեն այդ ընտանիքից, քանի որ այնտեղ իրենց աջակցող չկա, սակայն մյուս մարմինները, դա բավարար չեն համարում, քանի որ կասկածելի ոչինչ չէին նկատել մոր վարքագծում։

«Երեխան պատմում էր, որ բռնության պահին մայրիկը տանը չէր լինում, ինքը փորձել էր պատմել, բայց մայրը չէր հավատացել, ասել էր՝ չե՞ս ամաչում, ի՞նչ ես խոսում։ Դե շատ է լինում, որ մայրերը չեն հավատում նման բաների։ Բայց երեխան երբեք չէր ասել, որ մայրն իրենց բռնության է ենթարկել։ Մենք էլ իրենցից անադեկվատ բան չենք զգացել, ուղղակի ինքը չէր աջակցում երեխաներին, ամուսնու կողմից էր, երեխային մեղադրում էր պատմելու համար, ցանկանում էր կոծկել դեպքը։ Հետո, ամենայն հավանականությամբ, մայրը սկսել է փաստն ընդունել, հիասթափություն է ունեցել ամուսնուց, գուցե հոգական առողջության հետ որեւէ բան է կատարվել։ Պետք է հոգեբույժներն ուսումնասիրեն՝ ինչ է կատարվել հետը»,- նշեց Անտոնյանը։

Հիշեցնենք, որ համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է մայրն իր անչափահաս դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում եւ նվաստացնում դստերը իր մյուս երեխաների աչքի առջեւ, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը: Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:

Նշենք, որ երեխաների հայրը այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխային բռնաբարելու համար: Մայրը նույնպես դատապարտված է եղել տարիներ առաջ՝ սուտ մատնության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ շաբաթ գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ. 48 հրդեհ, 6 փլուզում, 12 ինքնասպանության փորձ
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները…
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Բիշիմբաևը կնոջ սպանության համար 24 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով...
Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են. փաստաբան
Ճնշումներ որ կան  բոլոր դատավորների նկատմամբ, հաստատվել է վաղուց՝ Նարեկի ու Վազգենի կալանքը և ընդհանրապես այն, որ այս գործը գոյություն ունի մինչև հիմա...
Վնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին ու փախել
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով նիստն ավարտվեց․ դատավորը ինքնաբացարկ ներկայացրեց
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով դատավոր․․․
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի գործի շրջանակներում «1896» ռեստորանը ապօրինի կապարակնքվել է եւ մինչ օրս փակ է. փաստաբան
Հարկ է նկատել, որ «1896» ռեստորանում տեղի ունեցած «դեպքից» հետո քննիչը կատարել է ռեստորանի՝ որպես դեպքի վայրի զննությունը…
Ամենաշատ