News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Թուքրիան առաջին անգամ բնական գազ կուղարկի եվրոպական երկիր, որն իր հարեւանը չէ, համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է թուրքական BOTAŞ պետական ընկերության եւ հունգարական MVM-ի միջեւ, հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա X (նախկին Twitter) սոցցանցում հայտարարել է BOTAŞ ընկերության եւ հունգարական MVM ըկերության միջեւ բնական գազի արտահանման համաձայնագրի մասին։ «Թուրքիան առաջին անգամ բնական գազ կարտահանի եվրոպական երկիր, որն իր հարեւանը չէ»,- նշել է նախարարը։

Հունգարիան Թուրքիայի հետ 275 մլն խորանարդ մետր գազ գնելու պայմանագիր է կնքել հաջորդ տարվա գարուն-ամառվա համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

Հունգարիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Բուդապեշտը աշխատում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, բայց կարճաժամկետ հեռանկարում ռուսական գազը փոխարինել չի ստացվի։ Ադրբեջանական գազի ավելացմանը զուգընթաց՝ Հունգարիան փորձում է հեղուկացված բնական գազի մատակարարումներն ավելացնել խորվաթական Կրկե տերմինալով եւ Ռումինիայի գազի հանքավայրից։

Ըստ Սիյարտոյի՝ Բուդապեշտը  դիտարկում է նաեւ Էկվադորից նավթի ներկրման հնարավորությունը։

Սիյարտոն նշել է, որ Կատարի մայրաքաղաք Դոհա իր այցելության ժամանակ կնքվել է համաձայնագիր, որով Հունգարիայի եւ Կատարի էներգաընկերությունները կարող են բանակցություններ սկսել Հունգարիա հեղուկացված բնական գազի մատակարարումների մասին մոտավորապես երեք տարի հետո։ Բանակցություններ են ընթանում նաեւ հունգարացի եւ օմանցի գործընկերների միջեւ Օմանից նավթի եւ գազի ներմուծումն սկսելու մասին։ Սիյարտոն ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրների հետ համաձայնագրերը չեն նշաանկում հրաժարում ՌԴ-ի հետ գործարքից, այլ ուղղված են դիվերսիֆիկացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ