News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չի տվել։ Այս մասին ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X-ի (Twitter) իր էջում հրապարակած տեսաուղերձում։

«Արցախում աղետ է։ 120 հազար բնակիչներ զրկված են սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից, ինչի հետեւանքով արդեն մահվան դեպքեր են գրանցվում»,– ասել է կոնգրեսականը։

Նա հիշեցրել է, որ Արցախում ապրող հայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, եւ կոչ է արել հրատապ արձագանքել ստեղծված իրավիճակին։

Շիֆը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանի հետ, խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին։

«Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի անարգել մատակարարումը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Պետք է դադարեցնեն ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ հավաստիանան, որ ապօրինի շրջափակումը կդադարեցվի։ Ադրբեջանին  ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, համենայն դեպս հիմա, երբ այդ աղետը շարունակվում է։ Մենք չենք կարող լուռ մնալ, վարչակազմը պետք է խոսի և գործի, ինչ–որ քայլեր պետք է ձեռնարկվեն, այլապես մարդիկ կշարունակեն մահանալ»,- հայտարարել է կոնգրեսականը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում արդեն հազարավոր մարդիկ են զոհվել, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը. «Ես խորապես մտահոգված եմ  հայերի նոր ցեղասպանության վտանգի առկայությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ