News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

 Անգլիայում անհայտ անձինք 26 կատվաձագերով զամբյուղ են դրել  բարեգործական կազմակերպության շեմին, գրում է LADBible-ը։ Այժմ կենդանիներին խնամում է կամավորների թիմը։

Բրիստոլում գտնվող բարեգործական կազմակերպության աշխատակիցների հաղորդմամբ, շաբաթվա սկզբին դռան թակոց են լսել: Դուրս գալով փողոց՝ կամավորները շքամուտքում զամբյուղ են գտել, որում 26 կատվի ձագ է եղել։

«Մենք ուժեղ թակոց լսեցինք և բացեցինք դուռը՝ գտնելով այնքան շատ ձագեր, որ սկզբում չկարողացանք հաշվել», - հիշում է բարեգործական կազմակերպության հիմնադիր Քրիստինա Բայկան:

Կինն ավելացրել է, որ բոլոր ձագուկները «անհավանականորեն»  կեղտոտ էին և վարակված լվերով։ Ամենայն հավանականությամբ, սկզբում կենդանիներին պահել են գոմում։

 Բայկան ամենափոքր ձագին տարել է իր տուն, որտեղ նրան կերակրելու է շշից՝ կաթի խառնուրդով։

«Մենք օժանդակ ստերիլացման ծրագիր ունենք, որն օգնում է ցածր եկամուտներով և արտոնություններով մարդկանց», - հիշեցրել է  բրիտանուհին։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Պակիստանում հսկայական կոկորդիլոսը ահաբեկել է քաղաքաբնակներին. Pakistan Observer
Ցանկացած պահի նման կենդանին կարող է նավակը քարշ տալ ջրի տակ...
ԱՄՆ-ում տերերը չորս տարի անց տանից 900 կմ հեռավորության վրա գտել են իրենց կորած շանը
Սակայն Փաթչը փախել է ընկերների մոտից...
Ընտանի կենդանիներն առաջիկայում պարտադիր կհաշվառվեն և կնույնականացվեն իրենց տերերի հետ միկրոչիպերով կամ դաջվածքներով
Ըստ ընթացակարգի՝ քաղաքացիները կարող են մոտենալ իրենց վարչական շրջանների ղեկավար աշխատակազմի գրասենյակ և կենդանուն գրանցել հենց իրենց…
Ամենաշատ