News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում հոկտեմբերի 17-22-ին կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված են Իտալիայի միավորման 150-ամյակին: Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանում Իտալիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, իտալական շաբաթվա շրջանակներում կկազմակերպվեն օպերայի եւ թատրոնի ներկայացումներ, համերգներ: Նշենք, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ իտալական շաբաթ կանցկացվի աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս տարի միջոցառումների շարքը նվիրված է Իտալիայի միավորման 150-ամյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ