News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Հայաստան-Իռլանդիա խաղի գլխավոր մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի Հայաստանի հավաքականի նկատմամբ կայացրած որոշումները։ Այս մասին Fecebook-ի իր անձնական էջում գրառում է տեղադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Սիրելի ֆուտբոլասերներ, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր հայ ֆուտբոլասերներին, ովքեր նույնիսկ անհաջողության դեպքում կանգնում են հավաքականի կողքին։ Իսկական ֆուտբոլասերը հենց ձեզ նման է լինում։ Ես հպարտանում եմ ձեզնով, որ դուք կաք եւ աջակցում եք ազգային հավաքականին։ Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, նվիրված իրենց գործին ֆուտբոլիստներ։ Նրանք արժանի էին հաղթանակի։ Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները։ Եկեք չհուսահատվենք եւ աջակցենք մեր սիրելի թիմին եւ մեր հրաշալի տղաներին։ Նրանք արժանի են ամենաբարձր մեծարման։ Ինչ վերաբերում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկիի կարմիր քարտը չեղյալ անելը։

Ինչ վերաբերում է UEFA-ի կողմից պատվերին, սիրելի ֆուտբոլասերներ, խնդրում եմ հավատացեք ինձ, UEFA-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել: Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարել։

Ինչ վերաբերում է տղաներին մեծարմանը, մենք տարեվերջին անելու ենք մեծարման արարողությունը շատ բարձր մակարդակով։ Նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, աշխարհասփյուռ հայությանը, ցանկանում եմ համբերություն եւ բոլորս միասին երկրպագենք ազգային հավաքականին։ Առաջ Հայաստան։

Հարգանքներով ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյան»,- նշել է նա Fecebook-ի իր անձնական էջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ