News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Ռումինիայի ափերի մոտ Սեւ ծովում խորտակվելու վտանգի տակ է Տանզանիայի դրոշով առեղծվածային բեռնատար նավը։ Ռումինական աղբյուրների համաձայն, AMANOS-ի անձնակազմի անդամների թվում կա Ադրբեջանի վեց և Թուրքիայի երկու քաղաքացի։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։

«AMANOS-ը SOS ազդանշան է ուղարկել Ռումինիայի Մանգալիա քաղաքից 1,5 ծովային մղոն հեռավորության վրա: Նավի անձնակազմը օգնության խնդրանքով դիմել է Ռումինիայի առափնյա անվտանգության ծառայությանը՝ ասելով, որ նավի քթի հատվածը կոտրվել է, և ջուրը ներս է լցվել։ Ռումինական «Ֆենիքս», «Բրիսո» և «Տեյա» փրկարար նավերն անմիջապես մեկնել են նավի տեղակայման վայր։

Սակայն AMANOS-ի նավապետը թույլ չի տվել ռումինացի փրկարարներին բարձրանալ իր նավը, հրաժարվել է օգնությունից և հայտարարել, որ անձնակազմն ինքնուրույն կվերականգնի վնասը, այնուհետև նավարկել դեպի ծով՝ դեպի բուլղարական ջրեր։ Թե ինչ բեռ էր տեղափոխում նավը, հայտնի չէ։

Marinetraffic կայքը նշում է, որ այս բեռնատար նավը կառուցվել է 1978 թվականին, նավի ներկայիս սեփականատիրոջ մասին տեղեկությունները գաղտնի են։ Օգոստոսի 14-ին նավը լքել է Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգիստը, սակայն վերջնական նպատակակետը չի նշվում»,- հայտնել են լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 130 դեպք. Գրանցվել է 6 ավտովթար. վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի…
Իսպանիայում գտել են 470 հազար կիլոգրամ հաշիշ թրեյլերում, որը նախատեսված էր կենդանիների փոխադրման համար
Իսպանիայում ոստիկանությունը  առգրավել է 470 կիլոգրամ հաշիշ...
Քասախում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են
Իրացնելով ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի և ոստիկանության Նաիրիի բաժնի…
Երևանում «BMW X5»-ը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջը․ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ…
Կոտայքում 22 տոննա մայոնեզով բարձված բեռնատարը բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վիրավոր վարորդը եղել է խմած
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Արտ Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 2023-ին 2022-ի համեմատ գրանցվել է 13 տոկոսով ավելի քիչ հանցագործություն
Ամփոփվել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները...
Ամենաշատ