News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է , որ հոկտեմբերի 21-ին լրանում է ժամկետը, երբ Մեծամորի ատոմակայանի տնօրինությունը պետք է լուծի ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների խնդիրը։ Հոկտեմբերի 22–ից արդեն 158 հոգին կարող են աշխատանքի չներկայանալ:

«ՀԱԷԿ–ի աշխատակիցները ազատման դիմումներ ներկայացրել էին սեպտեմբերի 20–ին՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, ազատման դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծարված։ Մեր տեղեկություններով, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ–ի տնօրինությանը ներքին կարգով զգուշացրել է, որ եթե աշխատակազմի խնդիրը չլուծվի, ապա ատոմակայանի վերագործարկումը կարող է արգելվել՝ անհրաժեշտ մասնագետների բացակայության հիմնավորմամբ։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը թերթին ասել է, որ ստեղծված իրավիճակի լուծման առնչությամբ ոչ մի նորություն չունի։ Նա հերքել է ՀԱԷԿ-ը չվերագործարկելու մասին լուրերը եւ ասել, որ աշխատանքներն այնպես են գնում, որ հնարավոր է ՀԱԷԿ–ը նախատեսվածից շուտ գործարկեն։ ՀԱԷԿ–ի պլանային վերագործարկումը նախատեսված է հոկտեմբերի 27–ին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ