News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախում դերակատարի փոփոխություն պետք է լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի առաջ չլինեն պարտավորություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու լուրերին:

Նա պատմեց, որ վերջին անգամ խմբակցությունների հետ Արայիկ Հարությունյանի հրաժարական ներկայացնելու հարցը քննարկվել է օգոստոսի 29-ի՝ 6 ժամանոց նիստում.

«Ես եմ առաջարկողների թվում եղել, որ ասել եմ՝ հեռանա պաշտոնից: Առայժմ հայտնի չէ, սպասվո՞ւմ է արտահերթ նիստ, թե՞ ոչ: Ընդհանրապես ես դրական եմ գնահատում, որ դերակատարի փոփոխություն լինի, ով որ Նիկոլ Փաշինյանի առաջ չունենա պարտավորություններ եւ նրա դավադիր ծրագրի որոշումները Արցախում կյանքի չկոչեն»:

Դավիթ Գալստյանը շեշտեց, որ Արցախում չի կարող սահամանդրական ճգնաժամ առաջանալ, եւ ավելին՝ այն կարգավորվելու է. «Սահմանադրորեն անցնցում այդ ամեն ինչն անցնելու է»:

Անդրադառնալով Ակնայի ճանապարհը բացելու ադրբեջանական կողմի առաջարկին՝ Դավիթ Գալստյանն ասաց. «Ակնայի ճանապարհի բացման կամ փակման հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի կողմից ինչքան նախապայմանները ընդունվել են, այնքան ավելի է ծանրացել Արցախում: Դա արցախցիների համար հերթական բացասական հետեւանք կունենա»:

Նշենք, որ «Bagramyan26» տելեգրամյան ալիքը գրել է, իր աղբյուրների տեղեկացմամբ, որ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տալու։ Նա լիազորությունները փոխանցելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարին։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը Արցախի նախագահականից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ