News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012 թվականին կանցկացվեն ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները: Այս մասին նշվել է այսօր` հոկտեմբերի 13-ին, Երեւանում, Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հանդիպման ժաանակ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2011թ. օգոստոսի  12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Այդ նպատակով երեք սեկցիոն նիստերով հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կազմակերպվելու են անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների տեղակալների խորհրդատվություններ եւ քննարկումներ` ըստ գործունեության ուղղությունների:

Կողմերը քննարկել են նաեւ հոկտեմբերի 6-ին Ղրղըզստանում կայացած` ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները: Նիստի ընթացքում քննարկվել են միջպետական ռազմատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին Երեւանում կազմակերպել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով աշխատաժողով:

Քննարկվել են նաեւ 2012թ. Հայաստանի տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության կազմակերպմանն առնչվող հարցեր: Վ. Սեմերիկովը նշել է, ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի  աջակցել հայկական կողմին զորավարժության կազմակերպման ընթացքում` անհրաժեշտության դեպքում նաեւ Հայաստան գործուղելով համապատասխան աշխատակիցների: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող բոլոր բաղադրիչների` ռազմական կոնտինգենտների, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների լիարժեք ներգրավման անհրաժեշտության կարեւորությունը` զորավարժության նախապատրաստման աշխատանքներին առավել արդյունավետ ընթացք հաղորդելու նպատակով: Զորավարժությունն ընդգրված է 2012թ. աշխատանքային պլաններում եւ կազմակերպվելու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ