News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քլարկի համալսարանի Շտրասլեր ընտանիքի անվան Հոլոքոստի եւ ցեղասպանության հետազոտությունների կենտրոնը հովանավորում է «Հայոց ցեղասպանության մյուս կողմը. գույքի վերադարձման եւ ռազմատուգանքի հարցի համեմատական ամփոփում» միջճյուղային կոնֆերանսը, որի կազմակերպիչը Ռոբերտ Արամի ու Մարիաննա Գալուստյանի եւ Սթիվեն ու Մերիոն Մուգարովների անվան Հայոց ցեղասպանության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն:

Հոկտեմբերի 27-ին մեկնարկող կոնֆերանսի բացման խոսքով ելույթ կունենա Նյու Յորքի քաղաքային համալսարանի հետդիպլոմային կենտրոնի սոցիոլոգիայի պրոֆեսոր Ջոն Տորպին, որի զեկույցը կոչվում է «Պատմական անարդարության դիմաց ռազմատուգանքի վճարման համեմատական հեռանկարը»:

«Ռազմատուգանքը կարող է լինել խորհրդանշական` ներողության եւ հուշահամալիրների ու թանգարանների շինարարության տեսքով: Այն կարող է լինել նաեւ տնտեսական` առանձին անձանց եւ խմբերի տրվող ֆինանսական փոխհատուցում: Կարող է լինել նաեւ նյութական փոխհատուցման ձեւով. բնիկ ժողովուրդների հողային պահանջատիրության կարգավորում»,- ասում է Տորպին:

Կոնֆերանսի ընթացքում Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ ամերիկյան հնդկացիների ցեղասպանության համեմատական ամփոփման միջոցով կքննարկվի հետկոնֆլիկտային արդարադատության խնդիրը:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ հայ համայնքի նպատակն է: Սայան այդ ճանաչման քաղաքական, ֆինանսական եւ իրավական հետեւանքները մինչեւ վերջ սահմանված չեն:

Ամերիկյան եւ ֆրանսիական ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործընթացների շնորհիվ ցեղասպանություն վերապրածները ստացան ֆինանսական փոխահատուցում: Այդ իրադարձությունները վկայում են, որ հայ համայնքը կարող է հավակնել ավելի մեծ ընդգրկմամբ ֆինանսական փոխհատուցման: Բազմաթիվ հայցեր են ներկայացվել թուրքական կառավարության եւ մասնավոր թուրքական ընկերությունների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ