
Սիրիական բանակի ստորաբաժանումները ռուսական ռազմական ավիացիայի հետ համատեղ օդային և հրթիռային հարվածներ են հասցրել Համա և Իդլեբ նահանգներում գտնվող ահաբեկչական խմբավորումների հենակետերին՝ ոչնչացնելով նրանց սպառազինությունը, տեխնիկան և զինամթերքը, ինչպես նաև ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։
Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Ի պատասխան Համա և Իդլիբ նահանգներում գործող մեր զինված ուժերի օբյեկտների վրա ահաբեկչական կազմակերպությունների կողմից վերջին օրերին իրականացված հարձակումների, տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերին ուշադիր հետևելուց հետո մեր զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ռուսական մարտական ինքնաթիռների համագործակցությամբ օդային և հրթիռային հարվածներ են հասցվել նրանց դիրքերին։ Արդյունքում զենքի, տեխնիկայի ու զինամթերքի հետ ոչնչացվել են ահաբեկչական խմբեր, ոչնչացվել է հրթիռահրետանային կայան, տասնյակ ահաբեկիչներ սպանվել ու վիրավորվել են»։