News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Իջեւանի զորամասում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, իսկ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է:

Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից:

Նշենք, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երրորդ մահվան դեպքն է բանակում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ պաշտոնական վարկածի, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:

Վերջինս Խարբերդ գյուղի բնակիչ էր, ԼՂՀ պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից: Նախնական տեղեկություններով, նա հրազենային վնասվածք է ստացել դնչի հատվածում: Մեր աղբյուրը հայտնել էր, որ դեպքից քիչ առաջ վիճաբանություն է եղել Յուրիկ Ներսիսյանի եւ մարտական հենակետում գտնվող ծառայակիցների միջեւ: Վերջիններս ծեծել եւ ստորացրել էին զինվորին:

Բացի այդ, հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Նա մահվանից առաջ ձեռքի ափի մեջ գրել էր իրեն ծեծած եւ նվաստացրած զինծառայողների անունները: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալվել են երկու ժամկետային զինծառայողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ