News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ֆրանսիան կապված են բարձր մակարդակի առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Ֆրանսիայի Սենատի անդամ, Կլամարի քաղաքապետ, Իլ դե Ֆրանս շրջանային խորհրդի փոխնախագահ Ֆիլիպ Կալտենբախիի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների վկայությունն է սեպտեմբերի վերջին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցելությունը Ֆրանսիա եւ  հոկտեմբերի սկզբին  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցելությունը Հայաստան:

Նալբանդյանը նշել է, որ այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, արված շեշտադրումներն ու հայտարարությունները լավ հիմք են հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համար:

Ֆիլիպ Կալտենբախը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության այցի նպատակները. Երեւանի հետ տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ծավալումը, Կլամարի քույր քաղաք Արտաշատի հետ փոխգործակցության նոր համաձայնագրի ստորագրումն ու քաղաքի 2200-րդ ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցությունը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ