News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդարացի է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենտը սկսելու վերաբերյալ որոշումը, հայտնում է Առաջին վրացական ալիքը։

«Ցավոք, տիկին նախագահը հաշվի չի առել  կառավարության մերժումը և կոպտորեն խախտել է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ասում է, որ արտաքին քաղաքականությունը վարում է Վրաստանի կառավարությունը, եթե կառավարությունը լիազորում է նախագահին, միայն այս դեպքում նա կարող է իրականացնել այդ լիազորությունները», - ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին կառավարության նիստում, ինքը չի կարողացել նախագահին պատվիրակել Վրաստանն արտասահմանում ներկայացնելու համար։

Imedi հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունը կարողացել է հավաքել պատգամավորների անհրաժեշտ 50 ստորագրությունը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար։

«Մոտ մեկ ամիս առաջ ես պաշտոնական մերժում էի ուղարկել այդ այցելությունները, և այստեղ ուզում եմ ներկայացնել մեր փաստարկը։ Մի քանի ամիս առաջ նախագահը հայտարարել էր, որ վրացական իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորությունները, ինչպես նաև ասել էր, որ ամենաանհանգստացնողն այն է, որ Վրաստանն անցյալ տարի արժանի չէր թեկնածուի կարգավիճակի։ Դրանից հետո, իհարկե, մեզ ավելի շատ ապացույցներ պետք չեն պարզապես վստահությունը կորցնելու համար։ Մենք ոչ մի մոտիվացիա չունեինք, իմ կողմից արդարացված չէր լինի  նրան որևէ լիազորություն փոխանցելը։ Ափսոս, որ Վրաստանի նախագահը ցուցադրաբար խախտում է օրենքը։ Այս պահին մենք պետք է օրինակ ծառայենք։ Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումն արդարացված էր»,- ասել է Ղարիբաշվիլին։

Օրենքի համաձայն՝ խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն 1/3-ն իրավունք ունի բարձրացնելու պաշտոնից անձին իմփիչմենտի միջոցով հեռացնելու հարցը։

Իմպիչմենտի ընթացակարգը մանրամասն ներկայացված է Սահմանադրության 48-րդ հոդվածում։ Սահմանադրության համաձայն՝ հարցը կուղարկվի Սահմանադրական դատարան, որը մեկամսյա ժամկետում կքննարկի այն և կարծիք կներկայացնի խորհրդարանին։ Եթե ​​Սահմանադրական դատարանը, համաձայն իր որոշման, հաստատի պաշտոնատար անձի կողմից Սահմանադրության խախտումը կամ նրա գործողություններում հանցագործության նշանների առկայությունը, խորհրդարանը կքննարկի և կարծիքը ներկայացնելուց երկու շաբաթ անց կքվեարկի նրան իմփիչմենտի կարգով պաշտոնանկ անելու հարցը։ 

Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը պաշտոնանկ արված կհամարվի իմպիչմենտի միջոցով, եթե այս որոշումը պաշտպանի ողջ խորհրդարանի առնվազն 2/3-ը։ Կառավարության անդամը, Գերագույն դատարանի դատավորը, գլխավոր դատախազը, գլխավոր աուդիտորը կամ Ազգային բանկի խորհրդի անդամը  իմպիչմենտի միջոցով համարվում է պաշտոնանկ արված, եթե որոշումը պաշտպանված է ամբողջ խորհրդարանի ձայների մեծամասնությամբ։ 

Ըստ սահմանադրության՝ եթե խորհրդարանը սահմանված ժամկետում չի ընդունում պաշտոնատար անձին պաշտոնանկ անելու մասին որոշում, ապա նույն հիմքով իմպիչմենտի ընթացակարգի սկիզբը համարվում է անթույլատրելի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ