News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանը մտել է ռուսաստանցիների աշնանային հանգստի ամենապահանջված ուղղություններից մեկի ցուցակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով OneTwoTrip-ի վերլուծաբանների հետազոտությանը։

«Արտասահմանյան ուղղությունների շարքում աշնանն ամենամեծ պահանջարկ ունեն Ստամբուլը (արտասահմանյան բոլոր պատվերների 10,2 տոկոսը) եւ Երեւանը (4,5 տոկոս)։ Թոփ-5-ում տեղ են գտել նաեւ Դուբայը (2,8 տոկոս), Փարիզը (2,5) եւ Հռոմը (2,4)։ Պատվերների 2,1 տոկոսը բաժին է ընկնում Բանգկոկին, 2 տոկոսը՝ Ռիմինիին, 1,6 տոկոսը՝ Թբիլիսիին, 1,5-ական տոկոս՝ Մինսկին եւ Անթալիային»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ զգալիորեն ավելացել է Երեւանի պահանջարկը, պատվիրված տեղերի թիվն ավելացել է 45,2 տոկոսով՝ 2022թ. նույն  ժամանակամիջոցի համեմատ։ Ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում են նաեւ Հռոմը (2023թ. պատվերների թիվն ավելացել է 33,3 տոկոսով), Փարիզը (31,2), Բանգկոկը (40)։

Մինսկի եւ Անթալիայի հյուրանոցներում պատվերները նվազել են 63,4 եւ 37,5 տոկոսով՝ համապատասխանաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ