News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Մինչեւ ընտրությունների ընթացքը փորձ էր արվում գեներացնել  մի օրակարգ, որ երեւանի ավագանու ընտրությունները կենցաղային խնդիրների լուծմանը միտված  ընտրություններ են, որ դրանք քաղաքային խնդիրների շուրջ մրցակցություն է, այնինչ երեւանցիների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ նրանք չափից դուրս զգայուն են երկրում ընթացող գլոբալ խնդիրների, ներքին ու արտաքին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Քաղաքացիները փոփոխություն են ուզում, համաձայն չեն գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, կարծում են, որ գործող իշխանությունը տապալել ու ձախողել է է 5-ամյա իր տված խոստումները: Երեւան քաղաքում ՔՊ-ն չունի վստահություն, չունի մեծամասնություն, որեւէ շանս չունեն 50 + 1 տոկոս ստանալու, եթե չգործադրվի վարչական ռեսուրսը, կասկածելի հեղինակություն ունեցող սուբյեկտների ռեսուրսները: Ես չեմ հանդիպել մարդու, որը կհիմնավորի, որ իր կամքով քվեարկելու է ՔՊ-ի օգտին: ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է»,-ասաց նա:

Անդրադառնալով իրենց շանսերին, Նորիկյանն ասաց. «Ես մեր շանսերը գնահատում եմ շատ լավ, մենք շատ լավ տեմպի մեջ ենք, դրական ձնագնդի էֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ, համակրանքը օր օրի մեծանում է: Եթե ազատ ընտրություններ լինեն, մենք հնարավորություն չունենանք շրջադարձային արդյունք արձանագրել»:

«Արդար Հայաստան»-ի ղեկավարը խոսեց նաեւ ֆեյքերի մասին՝ նշելով, որ եթե իրենց հաջողվի փոփոխություն արձանագրել Երեւանի ընտրություններում եւ որոշակի լծակներ ունենալ, ապա ստեղծված ֆեյքային որջերը իրենց պատասխանատուների հետ միասին  բացահայտվելու են եւ ոչնչացվելու են: 

Տպել
Ամենաշատ