News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։

Կատարող` Ռուզան Մանթաշյան, սոպրանո

Նվագակցությամբ` Աստղիկ Սիրանոսյանի, թավջութակ, և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ