News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների համագործակցության առկա հնարավորությունների իրացման հեռանկարներին։

Երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով պարոն Կատսիտաձեին հրավերի համար, ընդգծել է, որ իր այցով տրվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության և քննչական մյուս մարմինների հետ նոր որակի և սերտ համագործակցության մեկնարկը։

Հանդիպումից հետո Արգիշտի Քյարամյանը շրջայց է կատարել Վրաստանի ՀՔԾ գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին։

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ...
Վրաստանի եւ Հայաստանի երկխոսությունը ռազմավարական հարցերի շուրջ օգուտ կբերի տարածաշրջանին. Ղարիբաշվիլի
Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ...
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Արայիկ Հարությունյանին
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը...
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ...
Արայիկ Հարությունյանի և Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո Թբիլիսիում կայացել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ
Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ...
Արմեն Ղուլարյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել են փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ՀՀ-ում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ