News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը զգոնության տեղիք են տալիս, հատկապես ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կվերլուծի այդ տեղեկատվությունը և կվերահսկի իրավիճակը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։

«Ըստ վարժանքների, իհարկե, այսպես ասենք դա անհանգստություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում, հետևաբար, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կվերահսկենք իրավիճակը»,- ​​լրագրողներին ասել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ