
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որոշում են ընդունել հերթական հակաահաբեկչական զորավարժությունների անցկացման մասին Չինաստանի տարածքում, տեղեկացրել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) փոխնախագահ Ռուսլան Սեյսեմբաեւը։
«Ընդունվել է որոշում 2024թ. Չինաստանի տարածքում համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների անցկացման մասին։ Տրվել է ծայրահեղական գաղափարախոսության դիմակայության համատեղ ծրագրի մեկնարկը։ Հերթական նիստը նախատեսում ենք անցկացնել Չինաստանի տարածքում»,- ասել է Սեյսեմբաեւը։
Նա ավելացրել է, որ նիստի ժամանակ քննարկվել են նաեւ համագործակցության հարցերը ահաբեկչության կասեցման եւ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ։
ԱԱԿ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ Հնդկաստանի տարածքում գործնական համագործակցության զարգացման համար նախատեսված են սեմինար եւ ահաբեկչական եւ ծայրահեղական նպատակներով ինտերնետ ցանցի օգտագործումը կասեցնելու հակաահաբեկչական զորավարժություններ։
Աստանայում տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի Խորհրդի հոբելյանական 40-րդ նիստը։ Մասնակցել են պատվիրակություններ Հնդկաստանից, Իրանից, Չինաստանից, Ղրղըզստանից, Պակիստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից։ Որպես դիտորդներ հրավիրվել են Բելառուսի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները։