News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, 08.09.2023 թվականին կայացված որոշումներով մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թվով երկու հայցերն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այս մասին տեղեկացնում է 168.am-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

«Նշված գործերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան փաստարկելով, որ «168 Ժամ» ՍՊԸ-ի կողմից www.168.am կայքում կատարված հրապարակումներով Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ընտրությունների նախորդող օրն իբր իրականացվել է քարոզչություն:

Տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշումներով փաստվել է, որ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ որպես լրատվական գործունեություն իրականացնողի կողմից, քարոզչություն կատարված լինելու փաստն առկա չէ, որպիսի պայմաններում բացակայում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված արարքի կատարումը: Միաժամանակ, Դատարանը որոշել է յուրաքանչյուր հայցի մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հօգուտ «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 30.000-ական ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում»,- գրել է փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար
Ղարաբաղի վերադարձը և տարածքային ամբողջականությունը, այլևս արդիական չեն․․․
Ռոստելեկոմի դուստր ձեռնարկության տվյալների կենտրոնը Հայաստանում կսկսի գործել 2024 թվականի գարնանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը հանդիսացող...
Bild-ը աշխատանքից հեռացրել է իր թղթակցին «Սովորել սիրել Ռուսաստանը» գրքի համահեղինակ լինելու համար
Խմբագրությունն այս որոշումը կայացրել է․․․
ԱՄՆ-ն ՀՀ-ում լրագրողական գերազանցության կենտրոն է ստեղծում լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնում
Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի...
Sports Illustrated-ին մեղադրել են արհեստական բանականության գրած հոդվածների հրապարակման մեջ
Sports Illustrated-ը հանել է հոդվածներն այն բանից հետո, երբ հաստատվել է, որ դրանք գրել է արհեստական բանականությունը...
Ադրբեջանը կանչել է արևմտյան երկրների դեսպաններին՝ նրանց մեղադրելով ԱբզասՄեդիա ընդդիմադիր լրատվամիջոցին աջակցելու մեջ
Հանդիպումների ժամանակ նշվել է, որ AbzasMedia լրատվական պորտալը, այդ երկրներում գրանցված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ