News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոհբանիին: Այդ մասին ասված է ԲՏԱ նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Նախարարը շնորհավորել է Մեհդի Սոհբանիին Հայաստանում ԻԻՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական բազմադարյա, պատմական խոր կապեր ունեցող, բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում:

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները և այն ոլորտները, որոնք համակարգում է նախարարությունը: Մեհդի Սոհբանիին է ներկայացվել ԻԻՀ նախորդ դեսպանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու կատարված աշխատանքը, հայկական և իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության ձևավորմանն ուղղված քայլերը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և նոր համագործակցություններ ձևավորելու ուղղությամբ:

Նորանշանակ դեսպանը գոհունակությամբ փաստել է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և հույս հայտնել, որ երկու երկրները կկարողանան արդյունավետ համագործակցություն ձևավորել նաև գիտելիքահենք և տեխնոլոգիական ոլորտներում: Այս համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Իրանը լուրջ ձեռքբերումներ ունի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում և իր զարգացման տեմպերով բարձր դիրք է զբաղեցնում աշխարհում: Դեսպանի խոսքով՝ Իրանում այժմ կա 7800 գիտելիքահենք ընկերություն, տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող 12.000 ընկերություն և 6 գիտատեխնոլոգիական պարկ՝ 111.000 աշխատակիցներով:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի ընթացքում իրանական ընկերությունների ներկայացրած լուծումներով:

Կողմերը համաձայնել են, որ միմյանց ճանաչողությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել իրանական և հայկական մասնավոր ընկերությունների փոխադարձ մասնակցությունը երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին: Այս համատեքստում նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրավիրել է իրանական ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք «ԴիջիԹեք էքսպո 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ինչպես նաև՝ 2024 թ. մարտին կայանալիք «ԱրմՀայԹեք 2024» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին»,- նշված է գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և քննարկել այն ուղիները, որոնց շնորհիվ․․․
Հայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել…
ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. ՏԿԵ փոխնախարար
Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման...
Իրանն ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում Թուրքիայի ներկայությամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելությամբ. նախկին պատգամավոր
Նրա խոսքով՝ Թեհրանի այս մոտեցումը վերաբերում է Թուրքիային ոչ թե որպես առանձին երկրի, այլ որպես ՆԱՏՕ-ի անդամի...
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը մարտահրավերներ է ստեղծում. իրանցի պատգամավոր
Արտատարածաշրջանային ուժերի գործոնը մարտահրավերներ է ստեղծում...
Հայաստանը երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չի ստեղծել. Մոհամադ Ասադի Մոհավեդ
Հայաստանը երբեք խոչընդոտներ չի ստեղծել...
Ամենաշատ