
ԱՄՆ-ում Փինաթ մականվամբ 21-ամյա հավը ճանաչվել է ամենատարեցն աշխարհում, գրում է Oddity Central-ը։ Նա ապրում է այլ կենդանիների հետ ընտանեկան ֆերմայում:
Ըստ Փինաթի տեր Մարսի Դարվինի՝ 21 տարի առաջ նա փտած ձվեր էր նետում լճակը, որպեսզի կերակրի ալիգատորներին, երբ լսեց թույլ ճռռոց: Պարզվեց, որ այդ ժամանակ ձվից հավ է դուրս եկել, որը ձայն է տվել։
«Ես նրան զգուշորեն հանեցի ձվից, և իմ ձեռքում այս թաց խառնաշփոթն էր», - հիշում է կինը:
Դարվինը հավելեց, որ այս անունը տվել է հավին, քանի որ Փինաթը շատ ավելի փոքր էր, քան մյուս հավերը, ինչը նրան առանձնացնում էր ընդհանուր հոտից: Մարսին խոստովանում է, որ երբեք չի մտածել, որ հավը ավելի քան 20 տարի կապրի ընտանեկան ֆերմայում: Չնայած իր տարիքին՝ ընտանի կենդանին դեռ կենսուրախ է և ակտիվ։
Ամերիկացին պատմել է նաև, որ Գինեսի ռեկորդների գրքին դիմել իրեն համոզել է ընկերուհին, ով նույնպես Փինաթի սիրահար է։