News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մենք առաջարկել ենք կարգավորման տարբերակ, որով Ղարաբաղը, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում էին Հայաստանի իրավասության ներքո։ Այս մասին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ ՌԴ ղեկավարը նշել է. «Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ. Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, որոնք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։

Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, նաեւ ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո։ Բայց Հայաստանի ղեկավարությունը սրա հետ չհամաձայնեց, թեև մենք 10 կամ 15 տարի փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգում էր դրան:

Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ պայքարելու ենք։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ձևավորվել է։ Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։

Եվ Պրահայի իրենց հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրել են թղթի վրա։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը մերը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ համարելով մինչև 1991 թվականը եղած ողջ տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով տարածքի թիվ, որը ներառում է նաեւ Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, եւ դա մեր որոշումը չէր։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։ Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Իհարկե, այստեղ այլ հարցեր են առաջանում՝ հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ կապված հարցեր, դա այդպես է։ Մանդատը դեռ ուժի մեջ է, եւ մարդասիրական բնույթի, էթնիկ զտումների կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել, ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և ասում է, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներով, ավելին, նրանք շահագրգռված են, որ գործընթացը մեղմ ընթանա»։

Պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների և օգնություն չցուցաբերելու մասին հարցին՝ Պուտինը նշել է. «Ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը՝ Ղարաբաղի կարգավիճակը, որոշել է հենց Հայաստանը։ Սա է ամբողջ խնդիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ