News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ մարդու իրավունքների հարցերի կոմիտեն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Սահամանդրության այն լրացումների լեգիտիմության առիթով, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ են տվել իշխանությունում մնալ մինչեւ 2036թ.։ Այս մասին տեղեկացրել են ԵԽԽՎ մամուլի ծառայությունում։

Խոսքն այն լրացումների մասին է, որոնք ՌԴ Սահմանադրություն են մտցվել 2020թ. հուլիսին։ Այդ լրացումները նախատեսում են նախագահական ժամկետի սահմանափակումների չեղարկում եւ թույլ են տալիս Պուտինին մնալ պաշտոնին մինչեւ 2036թ., երբ կլրանա նրա 83 տարին։

«Նախագահի հսկայական իշխանությունը, պաշտոնում երկարատեւ գտնվելու արդյունքում՝ որեւէ զսպման եւ հակակշռի բացակայության պայմաններում, ինչպիսին են ուժեղ խորհրդարանը, անկախ դատական համակարգը, ազատ լրատվամիջոցները եւ ակտիվ քաղաքացիական հասարակությունը, Ռուսաստանի Դաշնությունը վերածել է փաստացի դիկտատուրայի»,- հայտարարել են խորհրդարանականները։

Կոմիտեն միաձայն հավանություն է տվել  բանաձեւի նախագծին եւ հիշեցրել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն այն մասին, որ «գործող նախագահի լիազորությունների ժամկետի սահմանափակումից հրաժարումը խախտում է ինչպես Ռուսաստանի Սահմանադրությունը, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքները»։

Ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ դրա հետեւանքները ցուցադրում են, որ դիկտատուրաները «սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, նրանց հարեւանների տարածքային ամբողջականությանն ու քաղաքական անկախությանը», ուստի «դեմոկրատիայի վերականգնումը Ռուսաստանում համապատասխանում է  առաջին հերթին Ռուսաստանի ժողովրդի, ինչպես նաեւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի շահերին», ամփոփել է կոմիտեն։

Կոմիտեն նաեւ հաստատել է իր աջակցությունն ապագա հատուկ միջազգային քրեական տրիբունալին՝ Ռուսաստանի ղեկավարությանը, ներառյալ նախագահ Պուտինին, նրանց գործողությունների պատճառով պատասխանատվության ենթարկելու համար՝ սկսած Ղրիմի անօրինական անեքսիայից, Դոնբասում պատերազմից եւ MH17 չվերթի ինքնաթիռը խփելուց։

Այս թեմայով բանակռիվները ԵԽԽՎ-ում տեղի կունենան հաջորդ ամիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի` Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին
Աննա Վարդապետյանը ողջունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհակալություն հայտնել…
Հայաստանի մշտական ներկայացուցիչը ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի արձանագրություն
Փաստաթուղթը ԵԽ Նախարարների կողմից ընդունվել է 2021թ․ նոյեմբերի…
Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում նախատեսված է 13:30-ին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է...
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այլ իրավախախտումների միջ
Բացի այդ, Խորհրդարանը Ադրբեջանին մեղադրում է ընտրությունների հետ տարվող հետաքննության կանխման և մարդու իրավունքների խախտումների փաստերը կոծկելու մեջ...
ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան
Լաչինի միջանցքի մասին ԵԽԽՎ բանաձեւը կարեւոր երկարաժամկետ նշանակություն ունի...
Եթե ԵԽԽՎ-ն իսկապես ուզում է կասեցնել հայերի էթնիկ զտումը, պետք  է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ. հայտարարություն
Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու...
Ամենաշատ