News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել:

Նա հայտնեց, որ հակացիկլիկ բուֆերի գործածումն օգոստոսի վերջից արդեն ուժի մեջ է մտել 150 բազիսային կետ արժեքով, որը մոտավորապես 90 մլրդ դրամի բանկային համակարգի կապիտալ է:

«Եթե տեսնենք, որ հիփոթեքային շուկայում գերտակացման երևույթներ են շարունակաբար արձանագրվում, ապա գործիքակազմ կա և մակրոտնտեսական գործիքակազմով դրան կանդրադառնանք»,-ասաց Մարտին Գալստյանը, հավելելով որ բազային տոկոսադրուքն ավելացնելով նկատվել են հիփոթեքային տոկոսադրույքների աճեր և  ներկայում Բազային տոկոսադրուքի իջեցմամբ նաև հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն էլ կճշգրտվեն դեպի ներքև:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկն ու Visa-ն Օլիմպիական խաղերի սիրահարներին եզակի հնարավորություններ տվող արշավ են սկսում
Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում...
Բուդապեշտին ընդառաջ․ CaseKey հավաքական թիմը հանդիպել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ
Այս համագործակցությունն ընդգծում է Բիբլոս Բանկ Արմենիայի հանձնառությունը՝ խթանելու տաղանդների ու նորարարության ձևավորումը Հայաստանի կրթական ոլորտում...
Թուրքիան դեռ չի վերացրել Ռուսաստանի հետ վճարային փոխանցումների հետ կապված խնդիրները. Ekonomım
Պետական ​​կողմն ընդգծում է, որ Ռուսաստանի հետ արտաքին առևտրում անհրաժեշտ քայլերը պետք է արվեն շատ զգայուն ժամանակահատվածում...
Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 45 տոկոս մակարդակի վրա
Թուրքիայի Կենտրոնական բանկը հունվարին տոկոսադրույքը 42,5%-ից բարձրացրել էր մինչև 45%-ի...
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է RegS/144A ֆորմատներով եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում...
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի...
Ամենաշատ