
ԱՄՆ-ում Binance կրիպտոարժույթի բորսայի գործադիր տնօրեն Բրայան Շրյոդերը լքել է պաշտոնը, իսկ ընկերության իրավական հարցերով տնօրեն Նորման Ռիդը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա խոսքով՝ այս քայլն առաջին հերթին կապված է ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության սահմանափակումների հետ։ Իրավական խնդիրների և գործարքների իրականացման հետ կապված դժվարությունների պատճառով Binance-ը ստիպված է եղել աշխատանքից հեռացնել իր որոշ աշխատակիցների։ Կրճատումների ներկայիս ալիքը, որն արդեն երկրորդն է, ազդել է կրիպտո փոխանակման բոլոր աշխատակիցների մոտ մեկ երրորդի վրա, այսինքն՝ մոտ հարյուր մարդու, պարզաբանում է Bloomberg-ը։
Նախկինում ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայց էր ներկայացրել Binance-ի և նրա գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի դեմ։ Կարգավորողը կրիպտո փոխանակման ղեկավարությանը մեղադրում է առանց պատշաճ գրանցման արժեթղթերով գործարքներ թույլ տալու և ներդրողներին վերահսկող մեխանիզմների հետ կապված մոլորության մեջ գցելու մեջ։Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ Binance-ը և Չանգպեն Չժաոն «հրապարակայնորեն հայտարարել են, որ ԱՄՆ հաճախորդներին արգելվում է գործարքներ կատարել» բորսայում, մինչդեռ իրականում նրանք իբր «շրջանցել են իրենց սեփական վերահսկողությունը» և գաղտնի թույլ են տվել ԱՄՆ հաճախորդներին մասնակցել առևտրին:
Հայցը ներկայացվել է Կոլումբիայի մետրոպոլիայի շրջանի դաշնային դատարան: Դրանից հետո Binance-ը դադարեցրել է դոլարով ավանդների ընդունումը։