News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշման դեմ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ բողոքի հիմքում ներկայացված են մի քանի հիմնավորումներ.

«Նախ կալանավորման հիմքերն են բացակայում: Շեշտադրումը կատարված է կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդությունների պայմաններում խափանման միջոց կալանքը ընտրելը: Վկայակոչել ենք նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, երբ համանման առերեւույթ հիվանդության պայմաններում անձի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է առանց անգամ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության: Այսինքն՝ դատարանի կողմից այս դեպքով տարբերակված մոտեցումը է ցուցաբերվել Գարիկ Գալեյանի նկատմամբ»:

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ եւ 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Գարիկ Գալեյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Ամենաշատ