
Բժիշկները կորոնավիրուս են հայտնաբերել 17-ամյա արքայազն Հիսահիտոյի՝ Ճապոնիայի թագաժառանգ արքայազն Ակիսինոյի որդու մոտ, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Նշվել է, որ Հիսահիտոն բարձր ջերմություն ունի։ Այժմ արքայազնը բուժում է ստանում կայսերական նստավայրերից մեկի տարածքում։
Fuji TV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ արքայազնի բուժումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 18-ը։ Նրա ծնողները եւ ավագ քույրը՝ արքայադուստր Կակոն, չեն վարակվել։