News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Սալվադորի  օրենսդիր ասամբլեան (խորհրդարանը) հերթական անգամ երկարացրել է 2022թ. մարտին մտցված արտակարգ դրության ռեժիմը հանցավորության դեմ պայքարի համար։

«Մենք երկարացնում ենք արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի այսուհետ եւս ապահովենք ձեր անվտանգությունն ու ձեր ընտանիքների անվտանգությունը։ Մենք կանգ չենք առնի, մինչեւ որ արմատախիլ չանենք հանցավորության ուռուցքը մեր երկրում եւ չհաղթենք ավազակախմբերի դեմ պատերազմում»,- տեղեկացվել է Օրենսդիր ասամբլեայի՝ X սոցցանցում (նախկին Twitter) չորեքշաբթի տեղակայված հաղորդագրությունում։

Սալվադորում արտակարգ դրության ռեժիմը արդեն մի քանի անգամ երկարացվել է։ Հանցավորության հետ կապված իրավիճակը հանրապետությունում մնում է լարված։ Երկրի նախագահ Նայիբ Բուկելեի խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբերը կարող են վերահսկել երկրի տարածքի 80 տոկոսը։ Բռնության համար պատասխանատվությունը զգալի չափով կրում են «Մարա սալվատրուչա» եւ «Բարիո-18» հանցավոր խմբերը։

Արտակարգ դրության ռեժիմը ուժի մեջ է մտել նախագահի նախաձեռնությամբ, այն բանից հետո, երբ անցած տարվա մարտի 26-ին հանրապետությունում գրանցվել է 62 սպանություն, ինչը նոր օրական հակառեկորդն է վերջին 20 տարում։ Իշխանությունների տվյալներով՝ հանցավոր խմբերի դեմ Սալվադորի նախագահի  հայտարարած պայքարն սկսելուց հետո իրավապահ մարմինները կալանավորել են տարբեր ավազակախմբերի առնվազն 72 հազար անդամի, այդ թվում դրանց 900 պարագլխի։ Արտակարգ դրության ռեժիմ մտցնելը թույլ է տվել 2022թ. կրճատել սպանությունների թիվն ավելի քան երկու անգամ (495)։ Դրանց 65 տոկոսը կատարվել է մինչեւ հատուկ միջոցների ձեռնարկումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ
Ավտոմեքենայի և սպանվածի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր...
Թուրքիայի ոստիկանությունը փախուստի դիմած ավելի քան հազար հանցագործի բռնելու մասշտաբային գործողություն է իրականացրել
Թուրքիայի ոստիկանությունը բնել է ավելի քան հազար փախստական հանցագործի...
Փարիզում երեք վրացի ձերբակալվել է Պուշկինի հազվադեպ հրատարակությունների գողության մեղադրանքով
Փարիզում ձերբակալվել է երեք վրացի...
ԱՄՆ-ը Մեքսիկայից պահանջում է արտահանձնել «Սինալոա» թմրակարտելի առաջնորդներից մեկին
ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ Պերես Սալասը ղեկավարել է նարկոկարտելի արշավանքները, այդ թվում՝ պատասխանատու լինելով մարդկանց սպանության, առևանգման և խոշտանգումների համար...
Ավստրալիայի ոստիկանությունը Մելբուռնում 150 կիլոգրամ կոկաին է առգրավել
Կոկաինը թաքցված էր բեռնանավի ստորին հատվածում...
Սանկտ Պետերբուրգի «ադրբեջանական մաֆիայի» առաջնորդին Ադրբեջանից արտահանձնել են Ռուսաստան. MK
Պարզվել է, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը Մամեդովը այլ ծանոթների հետ «թեթև պատրվակով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ