News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Արցախում խանութները դատարկ են, Շտապօգնության մեքենաները չունեն վառելիք,  հղի կանանց շրջանում եռապատկվել են վիժումները, եւ BBC-ի հաղորդմամբ՝ այնտեղ մահերի մեկ երրորդն այժմ թերսնուցման հետեւանքով է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների մեկնարկին իր խոսքում նշեց հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

«Արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում: Վերջին օրերին միայն մեկ բեռնատար է Աղդամից մուտք գործել Ղարաբաղ, մինչդեռ այնտեղի բնակչությունը 120 հազար է: Շրջափակումից առաջ օրական 120 բեռնատար էր մտնում ԼՂ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց նրա արածը հենց դա է»,-ասաց Մենենդեսը` հավելելով, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, եւ իրենք պետք է զգոն լինեն։

Նա հիշեցրեց Միջազգային քրեական դատարանի նախկի նախագահ Լուիս Մորենո Օկամպոյի  խոսքը, որ սովի մատնելն անտեսանելի ցեղասպանական զենք է: «Այսպես շարունակվելու դեպքում ԼՂ հայերը կոչնչանան մի քանի շաբաթից, մի քանի շաբաթից: Մենք ունենք այդքան ժամանակ: Ի՞նչ է անում ԱՄՆ պետքարտուղարությունը, ինչ է անում Բայդենի վարչակազմը, ինչ է անում միջազգային հանրությունը: Ամենաբարձր մակարդակով մեր ուղերձը պետք է լինի՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել ԼՂ ժողովրդին եւ Հայաստանին սպառնալը, անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Մենք պետք է պաշտպան կանգնենք խաղաղությանը, անվտանգությանն ու մարդու իրավունքներին: ԱՄՆ-ն եւ Եվրոպան ունեն պատասխանատվություն»,-ասաց Մենենդեսը։

Մենենդեսը կարեւորեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, սակայն հավելեց, որ խոսակցությունն անարժեք է, եթե այդ խոսակցության մասնակիցներից մեկը էթնիկ զտումների արշավ է իրականացնում: Նա ընդգծեց, որ իր ունեցած բոլոր ռեսուրսները գործի կդնի պետքարտուղարությանը գործողությունների դրդելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում էին լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ