News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 14-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից Թալին քաղաքի Քոթանյան 11 հասցեում գտնվող շինությունում կազմակերպվել և անցկացվել է «Փրկարարական և որոնողական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնավարժությունը ղեկավարել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․ Պետրոսյանը, ներկա են գտնվել Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Ս․ Ավետիսյանը, համայնքապետարանի աշխատակիցները։

Ուսումնավարժությանը ներգրավվել էին Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Թալինի ոստիկանության օպերատիվ խումբը, շտապ բուժօգնության ծառայության մեկ բրիգադ, «ՀԷՑ» ՓԲԸ-ի Մուսալեռ մասնաճյուղի և «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի ԳԳՄ Թալինի տեղամասի վթարային ծառայությունների խմբերը։

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն էին՝ կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտություննրը՝ փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ստուգել ուժերի և միջոցների տակտիկատեխնիկական հնարավորությունները, բարելավել ներգրավված ուժերի փոխհամագործակցությունը։

Ավարտին ուսումնավարժության ղեկավարը, ամփոփելով կատարած աշխատանքները, դրական է գնահատել մասնակիցների գործողությունները, կարևորել ներգրավված ուժերի պատրաստվածությունը և ներդաշնակ փոխհամագործակցությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադենի ծոցում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հաղորդվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա...
Ֆիլիպինյան կղզիներում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Xinhua-ի տվյալներով՝ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա...
Վանուատուում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Էպիկենտրոնը գտնվել է 35,2 կմ խորության վրա...
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. Վահագն Խաչատուրյան
1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ...
Լրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը
Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր...
Տաք եղանակը երկրաշարժի նշան չէ. Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ. Սուրենյան
1988 թվականի դեկտեմբերի 7-ին   շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ...
Ամենաշատ