News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությունը է տարածել՝ ահազանգելով, որ վտանգված է լրագրող Անի Գևորգյանի կյանքը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Օրեր առաջ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում դատապարտեց Newday.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների ու աջակիցների, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարվող հարձակումները, վիրավորանքներն ու հայհոյանքները:

Ցավոք, կառավարող ուժը ոչ միայն իրավիճակը չշտկեց, այլև ավելի խորացրեց լարվածությունը: Հետևաբար, կարող ենք վստահաբար արձանագրել, որ կատարվածն ուղղորդվում, խրախուսվում է իշխող ուժի վերնախավի, մասնավորապես և անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Քիչ առաջ իշխանական ուժի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի նախընտրական ամփոփիչ քայլերթն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողի նկատմամբ ամենավայրի արշավն էր տարվում: Չբավարարվելով ամենաայլանդակ հայհոյանքներով, անեծքներով, սադրանքներով ու վիրավորական արտահայտություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն այսօր արդեն բռնություն էին կիրառում՝ շիշ նետելով ու դրոշի կոթով հարվածելով լրագրողին ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին:

Կրկնում ենք՝ ամեն բան տեղի է ունեցել ուղիղ եթերում. տեսանյութերն առկա են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցողին, վերջ տալ այս ամենաթողությանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմին՝ զսպել իրենց համակիրների ու աջակիցների բնազդները:

Իրավապահ մարմինների անգործության հետևանքով խոչընդոտվում է ԶԼՄ աշխատակիցների աշխատանքը, վտանգվում է լրագրողի, օպերատորի կյանքը:

Դիմում ենք նաև միջազգային մեր գործընկերներին, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին՝ գնահատական տալ կատարվածին, քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ աշխատանքը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար
Ղարաբաղի վերադարձը և տարածքային ամբողջականությունը, այլևս արդիական չեն․․․
Ռոստելեկոմի դուստր ձեռնարկության տվյալների կենտրոնը Հայաստանում կսկսի գործել 2024 թվականի գարնանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը հանդիսացող...
Bild-ը աշխատանքից հեռացրել է իր թղթակցին «Սովորել սիրել Ռուսաստանը» գրքի համահեղինակ լինելու համար
Խմբագրությունն այս որոշումը կայացրել է․․․
ԱՄՆ-ն ՀՀ-ում լրագրողական գերազանցության կենտրոն է ստեղծում լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնում
Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի...
Sports Illustrated-ին մեղադրել են արհեստական բանականության գրած հոդվածների հրապարակման մեջ
Sports Illustrated-ը հանել է հոդվածներն այն բանից հետո, երբ հաստատվել է, որ դրանք գրել է արհեստական բանականությունը...
Ադրբեջանը կանչել է արևմտյան երկրների դեսպաններին՝ նրանց մեղադրելով ԱբզասՄեդիա ընդդիմադիր լրատվամիջոցին աջակցելու մեջ
Հանդիպումների ժամանակ նշվել է, որ AbzasMedia լրատվական պորտալը, այդ երկրներում գրանցված...
Ամենաշատ