News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Լևոն Սահակյանը, որը նաև լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախարարությունից 106 մլն դրամ հափշտակության գործով հինգ անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը և «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանը։

Քննչական կոմիտեն նաև տեղեկացրել էր, որ միջնորդություն էր ներկայացվել դատարան` Գևորգ Ալթունյանի, Սուրեն Ալոյանի և Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Գործի Նախաքննությունը շարունակվում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ