News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Լարվածությունը հայ - ադրբեջանական սահմանին և արցախյան շփման գծում պահպանվում է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ըստ էության, մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին», - ընդգծել է Միրզոյանը՝ շարունակելով. «Մենք տեսել ենք մի քանի անգամ ներխուժումներ Հայաստանի Հանրապետության տարածք [...] և Հայաստանի տարածքների օկուպացիա, և նաև անընդհատ սպառնալիքներ, ատելության խոսք, նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ հումանիտար աղետի եզրին են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և, այո, լարվածություն միշտ սպասում ենք:

Հիմա կհարցնեք՝ ի՞նչ ենք անում: Ակտիվորեն աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, վստահ եմ՝ հետևում եք, տեսնում եք և՛ հայտարարությունները, և՛ կոչերը, իհարկե նաև իրավական որոշումներն Արդարադատության միջազգային դատարանի: Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը, որովհետև մենք՝ Հայաստանի կողմից, վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն: Ուզում ենք տարածքային ամբողջականության ճանաչում, բայց, այո, փոխադարձ, որովհետև գիտեք Ադրբեջանը մե՛ր սահմանները պետք է ճանաչի՝ կա այդպիսի պայմանավորվածություն, բայց մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ մասին հրապարակային հայտարարություններ անել, և այլն, և այլն»:

Երևանն ու Բաքուն կրկին փոխանակեցին խաղաղության պայմանագրի տարբերակներ, պահպանվո՞ւմ են արդյոք հիմնական, սկզբունքային տարաձայնությունները, որոնք հիշատակել է, այս հարցին Միրզոյանն արձագանքեց. - «Տարաձայնությունները, այո, պահպանվում են: Անշուշտ, խմբագրությունից խմբագրություն՝ ասել, թե որևէ առաջընթաց չի արվում սխալ կլինի՝ հղկվում է տեքստը, մի անգամ ասել եմ՝ բոլոր կետերն էլ կարևոր են, բայց, այնուամենայնիվ, պայմանականորեն կարող ենք կենսական և ոչ այնքան կենսական կետերի բաժանել այդ տեքստը, և ահա՝ իհարկե, ամենակենսական, ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան: Պիտի շարունակենք բանակցել, շարունակենք աշխատել»:

Բաքու - Ստեփանակերտ երկխոսությունում միջազգաային մեխանիզմ ներդնելու մասով արտգործնախարարը նշեց. - «Մենք համոզմունք ունենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև, և մնացած բոլորը աշխարհում կարող են միայն աջակցող դերակատարում ունենալ: Հիմա, ինչո՞ւ միջազգային մեխանիզմ՝ որովհետև մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե այդ երկխոսությունը սկսվի պաշտոնական Բաքվի և Ստեփանակերտի միջև, միևնույն է՝ մնալով երկուսով սենյակում, Բաքուն փորձելու է ուլտիմատիվ կերպով վարել այդ խոսակցությունը, թելադրել պահանջներ, պայմաններ, և չեմ կարծում, որ մեծ և՛ իրական, և՛ անկեղծ երկխոսություն կունենա, եթե չլինի միջազգային ներկայություն, կամ նույնիսկ ես կարող եմ կասկածել նաև այդ հանդիպումների, երկխոսության շարունակականության վրա: Եվ այստեղ է, որ պետք է որևէ միջազգային մեխանիզմ»:

Հարցին՝ «կարմիր գի՞ծ» է Երևանի համար այդ միջազգային մեխանիզմը, Միրզոյանը պատասխանեց. - «Սկզբունքներն են կարմիր գիծ՝ մենք ուզում ենք, որ իրական լուծումներ տրվեն իրական խնդիրներին, և վստահ ենք, որ երկխոսությունն է դրա լավագույն ճանապարհը: Ինչո՞ւ միջազգային հովանու ներքո՝ որ երկխոսությունը ավելի արդյունավետ լինի, սա է ամբողջը: Կարմիր գծերը վերջնարդյունքներն են»:

Քարտեզի հարցում, ըստ նախարարի, «կա խոսակցություն, որը նախկինում չկար՝ ավելի փոխըմբռնման մթնոլորտում»: «Դրական ազդակներ տեսնում ենք, միևնույն ժամանակ ուզում եմ կրկին վերապահում հայտնել, որովհետև ոչ միայն մտքերի փոխանակություններ, կոնկրետ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, և Ադրբեջանի ղեկավարությունը կա՛մ փոշմանում է, կա՛մ տվյալ պահին որևէ դիվանագիտական խաղ է անում», - հավելեց Արարատ Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդրովը նկարագրել է Ռուսաստանի և Իրանի հավանական արձագանքը Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր ագրեսիային
Սա կարելի է անվանել Իսրայելին ռազմական օգնությունը ձգձգելու քաղաքականություն․․․
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի…
Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել
2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է...
Լավրով. Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների 5-րդ հանդիպումը. ԱԳՆ հաղորդագրությունը
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը…
Ամենաշատ