News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։ Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։

«Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար։  Այս առումով շատ կարևոր եմ համարում բացատրելը, որ այս ընտրություններում փաստացի Էրդողանը կարող է իր դերակատարումը պաասեցնել կամ ավելացնել։ Մենք պատերազմի և խաղաղության ընտրության մեջ ենք։ Էրդողանն արդեն 2020 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու փորձեր է արել և 44-օրյա պատերազմից հետո մտել է տարածաշրջան, իսկ 2021 թվականին բառի բուն իմաստով աջակցել է Նիկոլ Փաշինյանին վերարտադրել իր իշխանությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թեկնածուն։

Թևանյանն արձագանքեց սեպտեմբերի 15-ին հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, որոնցում նա մեղադրել էր թեկնածուներին նախընտրական բանավեճին չմասնակցելու համար․ «Օգոստոսի 23-ին, երբ մեկնարկեց քարոզարշավը, կոչ արեցի, որ նա «մեյդան» դուրս գա։ Օրինակ, 2018 թվականին ո՞նց էր դուրս եկել, ծղրտոցով ինչ-որ կոչեր էր անում և քաղաքապետի ընտրությունների էր մասնակցում, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում։ Այս անգամ գլուխը բնից չհանեց, վերջին օրով բերովի զանգվածի մոտ ասել, որ բնավեճին չեք մասնակցելու․․․ Ես նշել էի՝ ինչու բանավեճին չեմ մասնակցելու, բայց եթե կոնկրետ նա ընտրարշավ մտներ, ես նրան բանավեճում կասեի ինչ խնդիր կա, ինչ պետք է անել»,- ասաց նա։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ՔՊ-ի հետ չեն լինի, գնահատական կտան ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին և պատրաստ կլինեն ամբողջական իշխանափոխության։

«Հետընտրական պրոցեսների զարգացումները կախված են իրավիճակից»,- նշեց Թևանյանը։

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:

Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունը կտեւի տեղական ժամանակով ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Սպասվում է, որ կեսգիշերին մոտ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ի առավոտ։ Կեսօրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ կտրամադրի ընտրողների մասնակցության տվյալները։

Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունների ցուցակները գլխավորող անձինք Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուներ են։

Եթե որեւէ քաղաքական ուժի հաջողվի մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում ստանալ մանդատների բացարձակ մեծամասնությունը (33), ապա դրա ներկայացուցիչն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երեւանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում՝ կսկսվի քաղաքական կոալիցիաների ձեւավորման գործընթացը։ Երեւանի ավագանու 65 տեղի համար պայքարում է 13 քաղաքական կուսակցություն եւ 1 դաշինք։

«Հանրային ձայն» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Հաղթանակ» կուսակցություն

«Ուժը հայրենյաց» կուսակցություն

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից)։

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են  «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։

_5204333480723469022_121.jpg (31 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ