News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը


Ավելի շատ տեղերում տեսնում ենք, այսպես կոչված, ձայնային ձեռներեցների, որը հայտնի է «տասովշիկ» անունով, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով իրենց դիտարկման միջանկյալ արդյունքները:

«Բայց պետք է ասեմ, որ կա որոշակի որակական տարբերություն, որովհետեւ երբ ընտրողների վրա ապօրինի ազդեցության գործիքներ են գործադրվում, մենք տեսնում ենք առավոտյան ժամերին բարձր մասնակցություն, այս անգամ դա եղել է հատուկենտ տեղամասերում: Այսիքնն զանգվածային կերպով ռավոտյան ժամերին բարձր մասնակցություն չի եղել: Ինչ-որ առումով դա նորմալ է, որովհետեւ մարդիկ կիրակի առավոտյան ուզում են քնել, տասովշիկները նրանց քնից չեն հանում ու տանում տեղամասեր:  Դա երեւույթ էր,. որին մենք տասնամյակներ շարունկ ականատես էինք, հիմա դա բացառություններ են:

Բայց շատ տեղերում տեսնում ենք ձայնային ձեռներեցների ակտիվություն, ընտրողներին զանգել, կանչելը: Հիմնականում ՔՊ-ի դեպքում այդ երևույթը զանգվածային բնույթ է կրում: Տեղ կա, որտեղ մենք նկատել ենք քրեական հեղինակությունների շրջանակից մարդիկ, որոնք համակարգում են այդ աշխատանքը: Օրինակ, Քանաքեռ-Զեյթունում նկատել ենք, որ մի կոնկրետ մարդ, որը քրեական հեղինակության շրջանակների հետ է կապված, տեղամասից-տեղամաս է գնում, ամեն տեղամասում կամ տեղամասից դուրս գանդիպում է ՔՊ-ի ներկայացուցիչներին»,-հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ