News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը


Երեկ մենք հայտարարություն ենք ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ուշադրությւոն հրավիրելով նրան, որ վերջին օրը երկրի ղեկավարը բռնության բացահայտ կոչեր է արել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

«Եթե տեղյակ եք, երեկ հայտարարություն ենք ներկայացրել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ուշադրություն հրավիրելով նրան, որ երկրի ղեկավարը վերջին օրը բռնության բացահայտ կոչեր է արել։ Ուստի, մենք դիմում ենք ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ համաձայն Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ կետի, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ուղարկեն դատարան, որպեսզի դատարանը քննի այն և անվավեր ճանաչի նրանց մասնակցությունը։ Սպասում ենք պատասխանի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սուրեն Պետրոսյանը։

Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքով, այսօրվա ընտրությունները որոշակի գործընթացների ցուցանիշ են։

«Ամենակարևոր ցուցանիշը սեպտեմբերի 15-ի վերջին հանրահավաքն էր, որտեղ իշխանությունները, օգտագործելով բոլոր ռեսուրսները, մարդիկ էին հավաքել գրեթե ողջ հանրապետությունից, բոլոր մարզերից, բայց չգերազանցեցին  4800 թիվը։ Սա նշանակում է ոչ միայն իշխանափոխություն, այլև այն, որ խորը փոփոխությունների անիվը  սկսել է շարժվել։ Եվ այն, նույնիսկ,  տեսականորեն անհնար է շրջել»,- ասել է Սուրեն Պետրոսյանը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ընտրություններին ցածր մասնակցությունը պասիվության հետևանք է։

Ըստ Սուրեն Պետրոսյանի, հասարակությունը խորապես հիասթափված է և գործընթացներից, որպես այդպիսին, այլևս ակնկալիքներ չունի։

Նա նշել է, որ կողմ է քվեարկել պայքարի օրակարգին, որը, իր խորին համոզմամբ, պետք է փոխարինի անզորության ու նվաստացման օրակարգին։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ